ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿԱՑՆԱՀԱՐԵԼ Է ԿՆՈՋԸ
Թուրքիայում 55-ամյա տղամարդը կացնով սպանել է իր կնոջը: Գիշերը, երբ կինը քնած է եղել, ամուսինը վերցրել է կացինը եւ մի քանի անգամ հարվածել կնոջ գլխին: Այնուհետեւ տղան եւ հարսը ծնողների սենյակում հայտնաբերել են արյան մեջ կորած մոր մարմինը: Նրանց բղավոցներից հարեւանները ոստիկանություն են կանչել: Դեպքի վայր ժամանած իրավապահները ձերբակալել են հանցագործին: Պարզվել է, որ նա նախկինում հոգեկան խնդիրներ է ունեցել:

ԶՐԿՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԻՑ
ԱՄՆ-ում աշխատանքից ազատել են Սանտա կլաուսին, որը կոպտել է 6 տարեկան աղջկան: Սաուզ-Պորտլենդ քաղաքի զվարճանքի կենտրոններից մեկում Սանտան հրաժարվել է գրկել 6 տարեկան աղջնակին՝ պատճառաբանելով, որ նրա մայրն իրենից չի գնել 20 դոլար արժողությամբ լուսանկարը: Երեխայի մայրն այդ դեպքի մասին գրել է սոցցանցում:  Զվարճանքների կենտրոնը, տեղեկանալով այդ մասին, աշխատանքից ազատել է Սանտային մարմնավորող իր աշխատակցին:

ՈՂՋ-ՈՂՋ ԱՅՐԵԼ Է
ՌԴ Բելգորոդ քաղաքում 53-ամյա կինը մեղադրվում է կրկնակի դաժան սպանության մեջ: Նրա զոհն են դարձել 2 անօթեւան, որոնց նա ողջ-ողջ այրել է` վրեժ լուծելով ամուսնուն հարբեցողության մեջ ներքաշելու համար: Գիշերը կինը դյուրավառ հեղուկով լի պլաստիկ շիշ է վերցրել եւ ուղեւորվել այնտեղ, որտեղ գիշերում էին անօթեւանները: Նա հեղուկը լցրել է նրանց վրա եւ այրել: Տուժածներին ծանր վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխել, սակայն նրանց կյանքը փրկել չի հաջողվել:

ԲԱՐԻ ՎԱՐՈՐԴԸ
Ավստրիայում մոռացկոտ թոշակառուն իր հաշվից հանել է 390 հազար եվրո եւ որոշել  ավտոբուսով տուն վերադառնալ: Ավտոբուսից իջնելիս պայուսակը մոռացել է նստարանին: Բարեբախտաբար, պայուսակը գտել է ավտոբուսի վարորդը: Բացելով այն՝ վարորդը տեսել է գումարը եւ դիմել ոստիկանություն: Պայուսակում եղած փաստաթղթերի օգնությամբ գտել են կնոջը եւ վերադարձրել գումարը: Կինն այդպես էլ շնորհակալություն չի հայտնել բարի վարորդին:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՇԱԲՈՅԱՆԸ




Լրահոս