Քաղաքաշինության նախարարն ընդունել է Ֆիրդուսի թաղամասի բնակիչներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն այսօր ընդունել է Երևանի Ֆիրդուսի թաղամասի իրացման տարածքի բնակիչների 15-հոգանոց ներկայացուցիչներին:

Հանդիպման ընթացքում, որին մասնակցել են նաև ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականը և պատասխանատու կազմակերպության ներկայացուցիչը, մանրամասն քննարկվել են հուլիսի 13-ին Ֆիրդուսի թաղամասի բնակիչների մասնակցությամբ՝ հանրապետության վարչապետի մոտ կայանալիք խորհրդակցության հարցերի շրջանակը և դրանց լուծման ժամանակացույցը:




Լրահոս