ՀՀԿ համագումարին մասնակցող առողջապահության նախարարից “Հրապարակի” թղթակիցը փորձել է իմանալ` ճի՞շտ են տեղեկությունները, որ Գագիկ Ծառուկյանի չառաջադրման առիթով համ ինքը, համ էլ Հարություն Քուշկյանը ահավոր շատ են ուրախացել: Ու թե Քուշկյանի ուրախության շարժառիթները հասկանալի են` գլուխներն ազատեցին քյալլա տալուց, ապա ի՞նքն ինչու է ուրախացել: “Չէ, ես ուրախ եմ ընդամենը մեր որոշումից, որ քիչ հետո կկայացնենք կուսակցությունով` առաջադրելով մեր թեկնածուին առաջիկա հինգ տարիների համարե: Չէ, ասում են` ուրախացել եք, որ կմնաք Ձեր պոստին: “Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի չառաջադրմանը, ապա ես ուրիշ կուսակցությունների որոշումներից ոչ տխրում, ոչ էլ ուրախանում եմ”,- ասել է Դերենիկ Դումանյանը:
Հրապարակ. Ծառուկյանի չառաջադրումից թե Քուշկյանը, թե Դումանյանը շա՞տ են ուրախացել
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ