Դժվարանցանելի են Սոտք-Քարվաճառ ավտոճանապարհն ու Սելիմի լեռնանցքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի տարածքում այսօր՝ ժամը 08.00-ի դրությամբ ձնաբքի պատճառով դժվարանցանելի է Սոտք-Քարվաճառ ավտոճանապարհը և Սելիմի լեռնանցքը:
Ինչպես տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:




Լրահոս