Տարոն Մարգարյանը հյուրընկալել է ԶԼՄ-ների ներկայացուցիչներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից  հայտնում են, որ ներկաներին ուղղված իր ողջույնի խոսքում, քաղաքապետը, շնորհակալություն հայտնելով հրավերն ընդունելու համար, մասնավորապես նշել է. “Նախ ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել քաղաքապետարանի հետ ակտիվ աշխատելու ու համագործակցելու համար: Անցած տարում Երևանի քաղաքապետարանի ու նրա ենթակայության գրեթե բոլոր կառույցների աշխատանքը լրատվամիջոցների հետ հաջողվել է ու եղել է արդյունավետ` նույնիսկ հաշվի առնելով այն հանգամանքը, որ շատ խնդիրների շուրջ եղել են դիրքորոշումների տարբերություններ: Ժամանակն ու զարգացումները ցույց տվեցին, որ լրագրողական համայնքը գնալով ավելի ակտիվ դերակատարում է ունենում քաղաքացիական հասարակության ձևավորման գործում, և առաջինն է արձագանքում թե՛ դրական և թե՛ բացասական երևույթներին: Մենք բոլորս ապրում ենք Երևանում, սիրում ենք մեր քաղաքը, ուրախանում հաջողություններով, անհանգստանում վատ դրսևորումների համար: Մեզ բոլորիս միավորում է մեկ ընդհանուր նպատակ` հարամարավետ, մաքուր ու բարեկարգ տեսնել մեր քաղաքը, որի համար ես ակնկալում եմ կառուցողական սերտ համագործակցություն` ի դեմս լրագրողների տեսնելով իսկապես օբյեկտիվ, շահագրգիռ գործընկերներիե,-նշել է Տարոն Մարգարյանը:
Մեկ անգամ ևս շնորհավորելով ներկաներին, քաղաքապետը համոզմունք է հայտնել, որ լրագրողների հետ համատեղ աշխատանքի շնորհիվ 2013թ.-ին էլ ավելի լավ արդյունքներ կարձանագրվի Երևանի զարգացման ծրագրերում:
Այնուհետ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ջերմ, մտերմիկ մթնոլորտում շփվել է լրատվական դաշտի ներկայացուցիչների հետ:




Լրահոս