49-ամյա տղամարդու մոտ թմրանյութ է հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 23-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները, ապօրինի թմրանյութ պահելու կասկածանքով, Գետափնյա փողոցի վերջնամասից բերման են ենթարկել 1966 թ. ծնված Սամվել Պ.-ին, որի անձնական խուզարկությամբ վերնաշապիկի գրպանից հայտնաբերվել և առգրավվել է անձեռոցիկի մեջ փաթաթված կանեփանման բույսի չորացված-մանրացված զանգված:

Սամվել Պ.-ն հայտարարել է, որ հայտնաբերվածը պատկանում է իրեն, որը մի քանի օր առաջ քաղել է Շամախյան թաղամասի վերջնամասի գոմերի մոտակայքից, մանրացրել, չորացրել է, հետագայում իր կողմից օգտագործելու համար: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս