Դանիլոն ինձ համար մարտահրավեր է. Կարվախալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ռեալ»-ի պաշտպան Դանիել Կարվախալը հայտնեց, որ Դանիլոյի տեղափոխությունը մադրիդյան ակումբ դարձավ վերջինիս շահադրդման պատճառը: «Արքայական ակումբի» նորեկը փոխարինեց Կարվախալին` «Մանչեսթեր Սիթի»-ի Միջազգային գավաթի խաղարկության ժամանակ:

«Դանիլոն ինձ համար մարտահրավեր է և ես յուրաքանչյուր օր ուզում եմ դառնալ ավելի ու ավելի լավը: Դանիլոն աշխարհի լավագույն պաշտպաններից է: Նա տաղանդավոր է, և հենց դրա համար էլ «Ռեալ»-ը գնեց նրան: Հուսով եմ, որ մեր մրցակցությունը կօգնի «Ռեալ»-ին հաղթել»- նշեց Կարվախալը Goal կայքին իր տված հարցազրույցում:




Լրահոս