Բրազիլիայում թալանել են գողության մասին ռեպորտաժ պատրաստող լրագրողներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Բրազիլիայում լրագրողներին թալանել են հենց գողության մասին նյութ պատրաստելիս,- գրումէ RIA Novosti-ն:  Լրագրողը, օպերատորն ու ասիստենտը ժամանել էին ռեպորտաժ նկարահանելու մի հրուշակեղենի խանութի մասին, որը վերջին 15 տարում 38 անգամ թալանվել էր: Վերջիններիս բախտը չէր բերել, քանի որ եկել էին հենց այն պահին, երբ կատարվում էր 39-րդ թալանը, իսկ հանցագործները պատանդ էին վերցրել մի քանի այցելուի և ծառայողներին: Արդյունքում՝ լրագրողներին թիրախի տակ էին պահել նրանց իսկ ավտոմեքենայում, վերջում նրանցից խլել էին փողերն ու արժեքավոր իրերը և հեռացել թալանված ավտոմեքենայով:




Լրահոս