Զինծառայողի առողջական վիճակը ծանր է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հունվարի 14-ին՝ ժամը 10:40-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի հենակետերից մեկում համածառայակցի կողմից արձակված կրակոցի հետևանքով պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Մհեր Պողոսյանը գլխի շրջանում հրազենային վնասվածք էր ստացել: Զինծառայողը տեղափոխվել էր կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Ինչպես Pastinfo .am-ին տեղեկացրեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը զինծառայողի առողջական վիճակը ծանր է: Նշենք, որ դեպքի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 2-րդ մասով: Կատարվում է նախաքննություն:




Լրահոս