Հիվանդասենյակից գողացել են 25.000 դրամ եվ 3 գ կշռով ոսկյա շղթա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հունվարի 15-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Գյումրիի բաժին է դիմել մի կին և հայտնել, որ նույն օրը, ժամը 10.00-ից 10.30-ն ընկած ժամանակահատվածում, Գյումրիի Գարեգին Նժդեհի փողոցում գտնվող “Ավստրիական” մանկական հիվանդանոցի հիվանդասենյակներից մեկում, որտեղ ինքը խնամում է իր անչափահաս երեխային, իր պայուսակից գողացել են 25.000 դրամ և 3 գ կշռով ոսկյա շղթա` պատճառելով 65.000 դրամի նյութական վնաս: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1988 Լուսինե Հ.-ն: Գողոնն առգրավված է: Կատարվում է նախաքննություն:




Լրահոս