Հրապարակ. ՀԱԿ-ում քննարկում են Կոնգրեսը կուսակցության վերածելու գաղափարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հրապարակ”-ի տեղեկություններով, ՀԱԿ-ում ներքին քննարկման առարկա է Կոնգրեսը կուսակցության վերածելու գաղափարը: Որն այնքան էլ նոր չէ. դեռ մայիսյան խորհրդարանական ընտրություններից հետո Լևոն Տեր-Պետրոսյանը հանձնարարել էր Գագիկ Ջհանգիրյանին՝ ուսումնասիրել այս խնդիրը և իրավական դաշտը՝ նման լուծման գնալու համար: Բանն այն է, որ կուսակցություն դառնալու դեպքում բավականին հարցեր կլուծվեն, այդ թվում և իրավահաջորդի խնդիրը, սակայն կառաջանան շատ նոր խնդիրներ ևս: Մյուս կողմից էլ կառաջանա հարցը, թե ովքեր կցանկանան տարրալուծվել այդ կուսակցությունում՝ քանդելով սեփականը, եթե ՀՀՇ-ում անգամ այդ հարցի նկատմամբ չկա միանշանակ մոտեցում:




Լրահոս