Էլեկտրամայդան Վրաստանում. բողոքի ցույցեր էլէներգիայի սակագնի բարձրացման դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Միասնական ազգային շարժում» կուսակցության տասնյակ ներկայացուցիչներ բողոքի ակցիա են անցկացրել երկրի նախկին վարչապետ, «Վրացական երազանք» կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի դեմ` էլէներգիայի գնի թանկացման հետ:

Բողոքի ակցիայի մասնակիցները բողոքի ցույցով դուրս են եկել ընդդեմ կառավորության էներգետիկ քաղաքականության ու պահանջել են «Վրացական երազանքից» կատարել նախընտրական խոստումները:

«Էլէներգիայի գնի խոստացված կրճատման փոխարեն այն, հակառակը, աճում է: Հիմա բարձրացնում են էլէներգիայի սակագինը, վաղը կբարձրացնեն ջրի, գազի սակագինը, մենք վախենում ենք յուրաքանչյուր նոր օրից»,-լրագրողներին հայտարարել է ցուցարարներից մեկը:

«Միասնական ազգային շարժում» թբիլիսյան կազմակերպության ղեկավարի տեղակալ Նիկի Մելիայի խոսքերով` ներկայիս իշխանությունները տասնյակ հազարավոր անապահով ընտանիքների հանել են սոցիալապես անապահով ընտանիքներ բազայից:




Լրահոս