Արթուր Սարկիսովը մրցանակ է ստացել «Վոլգա»-ից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկրպագուների քվեարկության արդյունքում  «Վոլգա»-ի անցած մրցաշրջանի լավագույն խաղացող է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը։

Ռուսաստանի Ֆուտբոլի ազգային լիգայի չորրորդ տուրում Խաբարովսկի «ԲԿԱ-Էներգիա» հանդիպումից հետո  ֆուտբոլիստը ստացել է իր մրցանակը։

Հավելենք, որ ռուսական ակումբի պաշտոնական կայքը հաջողություն է մաղթել Արթուրին նոր մրցաշրջանում և շատ գոլեր ցանկացել:




Լրահոս