ՔՈՉԱՐՅԱՆԻ ՎԵՐՋԻՆ ՎԱՏՈՒԹՅՈ՞ՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Մեդիամաքս»-ին տված իր երեկվա հարցազրույցում, պատասխանելով հարցին, թե ինչու չի վերադառնում ակտիվ քաղաքականություն, որպես առաջին պատճառ նշել է. «Իշխանության պայքարը երկու ղարաբաղցիների, երկու վաղեմի գործընկերների միջեւ ինձ համար անընդունելի էր. այն բարդ ընտրության իրավիճակ կստեղծեր շատերի համար ու կդառնար տարատեսակ շահարկումների առարկա: Բացի այդ, ինքս եմ ժամանակին առաջարկել գործող նախագահին՝ որպես հաջորդողի, եւ վերընտրվելու նրա ցանկությունը հասկանալի է»: Ուշագրավ է նաեւ, որ Քոչարյանն է այսպես բացահայտ տարբերակում դնում հայաստանցու եւ ղարաբաղցու միջեւ: Մինչդեռ նախագահի պաշտոնում աշխատած տարիներին ինքը նախկինում մշտապես հայտարարել է, թե անթույլատրելի է սեպ խրել հայաստանցու եւ ղարաբաղցու միջեւ: «Մենք բոլորս կշահենք, եթե իրոք համարենք, որ Ղարաբաղը Հայաստանի անբաժանելի մասն է»,-դեռ 2005թ. ապրիլի 12-ին ԵՊՀ-ում հանդիպման ժամանակ ասել էր Քոչարյանը:
Ու սա, թերեւս, կարելի է համարել Քոչարյանի վերջին վատությունը Սերժ Սարգսյանին, քանի որ օսլայած մազերով երիտասարդները մշտապես փորձում են Ս. Սարգսյանից հայաստանցու կերպար ձեւավորել՝ անընդհատ նշելով, որ նա ծնվել է Սյունիքի մարզի Տեղ գյուղում: Եւ ահա Քոչարյանը փչացրեց:




Լրահոս