ՀԵՌԱՑԵԼ Է ԿՅԱՆՔԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կյանքի 86-րդ տարում վախճանվեց հայ թատրոնի, կինոյի եւ էստրադայի նշանավոր վարպետ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վլադիմիր Աբաջյանը: Ասմունքի վարպետը ծնվել է 1927թ. նոյեմբերի 27-ին Շիրակի մարզի Շիրակ գյուղում: 1951թ. ավարտել է Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժինն ու նույն թվականից աշխատանքի անցել Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում: Այս թատրոնում աշխատելու տարիներին Վլադիմիր Աբաջյանը ստեղծել է մոտ 50 նշանակալի կերպարներ, հանդես եկել կինոյում, հեռուստա եւ ռադիոբեմադրություններում: 1998թ. պարգեւատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով:




Լրահոս