ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի «փուչիկների գործով» մեղադրյալ Սերոբ Բոզոյանը դեկտեմբերի 26-ին Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության կենտրոնից դուրս է գրվել: Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ ինքը հիվանդանոցում ծրարով գումար է ստացել: «Իմ վիրահատության համար,  ինչպես նաեւ դեղորայք գնելու համար հանրապետական երիտասարդներն ինձ այցելեցին եւ գումար տվեցին, որ ես հոգամ իմ ծախսերը»,-ասաց Բոզոյանը՝ հավելելով, որ իր առողջական վիճակը գնալով լավանում է, եւ գործով վերանշանակված հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունվարի 22-ին՝ ժ. 12-ին: Հիշեցնենք, որ մայիսի 4-ին՝ ՀՀԿ նախընտրական հանդիպման ժամանակ, Հանրապետության հրապարակում գազալիցքավորված փուչիկների պայթյունի հետեւանքով այրվածքներ ստացան եւ տարբեր բուժհաստատություններ տեղափոխվեցին 154 անձինք: Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ, եւ փուչիկները լիցքավորած Բոզոյանին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դատապարտեց 1 տարվա ազատազրկման:




Լրահոս