Իմ հաջորդ ակումբը մեծ անակնկալ կլինի. Իբրահիմովիչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչն անդրադարձել է իր ապագային:

– Ես ՊՍԺ-ի հետ դեռ մեկ տարվա պայմանագիր ունեմ, ինձ այստեղ դուր է գալիս: Թիմը գնալով լավն է դառնում: Ընդհանրապես մենք լավ թիմ ունենք, և կարող ենք ավելի լավ խաղալ: Այնպես որ, ես դեռ շատ գոհ եմ:

– Արդյո՞ք դա նշանակում է, որ ՊՍԺ-ում կմնաք մինչև պայմանագրի ավարտը և միայն հետո կորոշեք, թե որն է հաջորդ ակումբը:

– Որը կլինի հաջորդ ակումբը… Դա անակնկալ կլինի:

– Ինչ կարգի անակնկալ: Կային խոսակցություններ ԱՄՆ-ի և Դեվիդ Բեքհեմի մասին:

– Շատ մեծ անակնկալ:

 




Լրահոս