ԲԱՔՎԻ ՀԱՐՑՈՎ ՈՐՈՇՈՒՄ ՉՈՒՆԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 12-ին Բաքվում կայանալու է Եվրանեսթի էներգետիկայի հանձնաժողովի նիստը, սակայն դեռեւս հայտնի չէ՝ հայաստանյան պատվիրակության անդամները մեկնելու են Ադրբեջան, թե ոչ. Եվրանեսթի պատվիրակությունն այդ հարցը դեռ չի որոշել: Սակայն, դատելով պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանի խոսքերից, իրենք հազիվ թե մեկնեն Բաքու: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նա ասաց, որ այդ նիստի օրակարգում չկան Հայաստանի համար կարեւոր հարցեր, եւ իրենք էլ առանձնապես անելիք չունեն: «Առավել եւս, երբ հայկական պատվիրակությանն անվտանգության կոնկրետ երաշխիքներ չեն տվել»,- նշեց նա՝ հավելելով, որ այդ ընթացքում ՀՀ-ում նախընտրական շրջան է: «Ամեն դեպքում, դեռ որոշում չունենք»,-ասաց Զաքարյանը:




Լրահոս