ՉԵՆ ԱՐԳԵԼԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս դեկտեմբերի 15-ին «Ժողովուրդ» օրաթերթը անդրադարձել է հայաստանյան դպրոցներում տիրող իրավիճակին: Հիշեցնենք՝ մի շարք ծնողներ ահազանգել էին, որ Երեւանի մի քանի դպրոցների, մասնավորապես թիվ 114, Ա. Պուշկինի անվան թիվ 8, Չեխովի անվան թիվ 55 դպրոցներում ուսուցիչները երեխաներին հանձնարարում են տնային աշխատանք` միաժամանակ տրամադրելով էլեկտրոնային կայքերի հասցեներ, որտեղ տնային աշխատանքները տեղադրված են պատրաստի, լուծված վիճակում: Ավելին, որոշ կայքեր առաջադրանքի լուծման համար sms սակագներ են սահմանել: «Ժողովուրդ»-ն այս առիթով մեկնաբանություններ խնդրեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանից: «Որ ծնողն ուշադիր է, թե իր երեխան ինչով է զբաղվում, ես իրենցից նման բողոք չեմ ստացել: Բողոքում են նրանք, ովքեր անուշադիր են, թե ինչ կերպ են իրենց երեխաները պատրաստվում դասերին»,-պարզաբանեց Աշոտյանը՝ բացատրելով, որ իրենք չեն կարող արգելել կայքերի գործունեությունը: Ասել է թե՝ պետությունն անզոր է զանգվածային դեգրադացիայի դեմն առնել: Ինչը նշանակում է, որ իշխանությանը պետք է կիսագրագետ սերունդ:




Լրահոս