60 ՄԼՆ-Ի ՈՍԿԵՂԵՆԸ ԳՈՂԱՑԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2012 թվականի դեկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Իջեւան քաղաքի կենտրոնում` շուկային հարակից տարածքում, թալանել են Իջեւանի ավագանու անդամ Արտակ Խաչատրյանի ոսկեղենի  խանութը: Խանութի աշխատակիցներն ասացին, որ գողը կամ գողերը տարել են խանութում եղած ամբողջ ոսկեղենը եւ արծաթե զարդերի մի մասը: Նրանք կոտրել են խանութի մուտքի դռները: Խանութն ունեցել է տեսանկարահանման համակարգ, սակայն այն անսարք է եղել: Մոտակայքում մալուխի նորոգման պատճառով անջատված է եղել նաեւ ձայնային ազդանշան արձակող համակարգը: Խանութի տիրոջ` Արտակ Խաչատրյանի վկայությամբ գողացված զարդերի ընդհանուր արժեքը 60 միլիոն դրամ է: Գողությունը դեռեւս չի բացահայտվել: Ոստիկանության ինտերնետային կայքում (www.police.am) այս գողության մասին տեղեկատվություն չկա: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանի խոսքով` երբեմն հանցագործության բացահայտման շահերից ելնելով՝ կատարված դեպքերի մասին այդ կայքում տեղեկատվություն չի տեղադրվում:




Լրահոս