ՓՈԽՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻՆ ԴԱՏՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 16-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված էր Իջեւանի նախկին փոխոստիկանապետ Սայադ Սարգսյանի գործով դատական առաջին նիստը: Իջեւան քաղաքի բնակիչ, 1965 թվականին ծնված Սայադ Սարգսյանին մեղադրանք է  առաջադրված այն բանի համար, որ նա, լինելով Հայաստանի Հանրապետության ոստիկանության Իջեւանի բաժնի պետի տեղակալ, անձնական շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ եւ չի կատարել ծառայողական պարտականությունները, ինչն էական վնաս է պատճառել պետության եւ անձանց իրավունքներին եւ օրինական շահերին: Ոստիկանության բաժնի պետի նախկին տեղակալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նրան մեղադրանք է առաջադրված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնական լիազորությունները  չարաշահելը): Սույն հոդվածը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 200-ապատիկից 300-ապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու եւ գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 5 տարի ժամկետով, կամ կալանքով՝ 2-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 4 տարի ժամկետով:




Լրահոս