ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՓՐԿՎԵԼ ԵՆ
«Չինաստանում տեղի ունեցած ավտովթարը փրկել է մոտ հազար կատվի կյանք»,-գրում է  Lifenews-ը: Բեռնատարը, որը կատուներին տանում էր ռեստորաններ եւ սրճարաններ, որտեղ դրանք պետք է վերածվեին ուտելիքի, վթարի է ենթարկվել: Դեպքի վայր հասած բնապահպանները կարողացել են բեռնատարից դուրս բերել ողջ մնացած մոտ հազար կատվի, որոնք տեղափոխվել են կենդանիների հատուկ կացարան: Կատվի մսից պատրաստված կերակրատեսակի լայն տարածման արդյունքում անցած տարի Չինաստանում մոտ 4 միլիոն կատու է սպանվել:

ԴԱՆԱԿԱՀԱՐԵԼ Է
Ղրիմի Կերչ քաղաքում կինը դանակահարել է իր երկու երեխաներին` 2-ամյա որդուն եւ 6-ամյա դստերը, ինչպես նաեւ մորը: Նախնական տվյալներով` կինը հոգեկան խնդիրներ ունի: Եթե դատարանը կնոջը հոգեպես առողջ ճանաչի, նրան սպառնում է 15 տարվա ազատազրկումից մինչեւ ցմահ բանտարկություն:

ԿՈՂՈՊՏԵԼ ԵՆ
«Բրազիլիայում լրագրողներին կողոպտել են կողոպուտի մասին ռեպորտաժ պատրաստելու ժամանակ»,-գրում է RIA Novosti-ն: Լրագրողը, օպերատորն ու օգնականը ժամանել են՝ ռեպորտաժ նկարահանելու մի հրուշակեղենի խանութի մասին, որը վերջին 15 տարում 38 անգամ թալանվել է: Վերջիններիս բախտը չի բերել, քանի որ եկել են հենց այն պահին, երբ կատարվում էր 39-րդ թալանը: Հանցագործները պատանդ են վերցրել մի քանի  լրագրողների, այնուհետեւ նրանցից խլել փողերն ու արժեքավոր իրերը եւ հեռացել:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՇԱԲՈՅԱՆԸ




Լրահոս