Ոչնչացվել է 7075 կգ վայրաճ կանեփի զանգված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կանեփ-կակաչ-2015» միջոցառման շրջանակներում` օգոստոսի 4-ին և 5-ին հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 7075 կգ վայրաճ կանեփի կանաչ զանգված:

Ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի շրջանառությունից առգրավվել է 12.72 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց: Տնամերձ 12 հողամասերից հայտնաբերվել և առգրավվել է ապօրինի աճեցված 171 կգ կանեփի բույս:

Առգրավվել է նաև 1 ակոսավոր, 3 ողորկափող հրացան, 1 ինքնաշեն ինքնաձիգ, 1 սպորտային ատրճանակ, ինքնաձիգի 60 փամփուշտ:




Լրահոս