Փարաքարցին ծանր էր տանում մի քանի ամիս տևած ամուսնության ավարտը. նրա դին հայտնաբերվել է ջրանցքում, կողքին՝ օղու շիշ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն հայտնել է, որ օգոստոսի 5-ին Արմավիրի մարզի Փարաքար գյուղի ջրանցքում հայտնաբերվե է 39-ամյա Մ.Պ.-ի դին:

Armlur.am-ի հետ զրույցում Փարաքար գյուղի ղեկավար Սամվել Վարդանյանը կարծիք հայտնեց, որ հավանաբար համագյուղացու՝ ջրանցքն ընկնելու պատճառը ալկոհոլի ազդեցության տակ լինելն է եղել: Մեր զրուցակցի փոխանցմամբ, ջրանցքի մոտ օղու շիշ է հայտնաբերվել. «Վերջին շրջանում հաճախ էր խմում: Ամուսնալուծվել էր, ծանր էր տանում այդ փաստը»:

Սամվել Վարդանյանի փոխանցմամբ, մահացածի ամուսնությունը մի քանի ամիս է տևել, երեխաներ չուներ, հաշմանդամության թոշակ էր ստանում: Գյուղապետը բացառեց, որ կատարվածը կարող էր ինքնասպանություն լինել. «Դե երևի, ուղղակի խմած է եղել, ինքնասպանության չէր գնա: Ամուսնալուծությունն էր շատ ծանր տանում»:




Լրահոս