Հնդկաստանում ջրհեղեղի զոհ է դարձել 26 մարդ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հնդկաստանի հյուսիս-արևելքում գտնվող Ասսամ նահանգում ջրհեղեղը խլել է 26 մարդու կյանք, երեքշաբթի օրը հայտնում է Times of India-ն:

Ընդ որում միայն վերջին մեկ օրվա ընթացքում մահացել է 6 մարդ: Նահանգի 18 շրջաններում ավելի քան 700 հազար մարդ տուժել է: Ջուրը հեղեղել է ավելի քան 1000 հա գյուղատնտեսական հողեր: Ջրի տակ է հայտնվել նաև Կազիրանգա ազգային պարկը, որտեղ խեղդվել է ռնգեղջյուրի ձագը:

372345696

«Երկուշաբթի օրվա դրությամբ ջրի տակ է հայտնվել Կազիրանգի 70%-ը»,- հրատարակչությանը հայտնել է անտառապահ Սիլ Սարման:

zhertvami-navodneniya-v-indii-i-pakistane-stali-bolee-440-chelovek_1

Հավելենք, որ նահանգում ջրհեղեղի պատճառ է դարձել սեզոնային անձրևները, որոնք սկսվել էին շուրջ 2 շաբաթ առաջ:

7327612

ծ6234560-zhertvami-moschnogo-navodneniya-v-indii

1655907




Լրահոս