ՀՀ քաղաքացիների 10.92%-ը մասնակցել է ընտրություններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի նախագահի ընտրություններում մասնակցությունը, ժամը 11:00-ի դրությամբ, կազմել է 10,92 տոկոս. Քվեարկությանը մասնակցել է 275 986 ընտրող: Նման տվյալներ է արձանագրել ԿԸՀ փոխնախագահ Լաուրա Գալստյանը: 
Երեւանում մասնակցությունը կազմել է 10,5 տոկոս (86 601 ընտրող):
Ներկայացնում ենք քվեարկության մասնակցությունն ըստ մարզերի.
Արագածոտնի մարզ –  9,99% (11422)
Արարատի մարզ – 14,46% (30817)
Արմավիր մարզ – 8,41% (18887)
Գեղարքունիքի մարզ – 12,85% (23 970)
Լոռիի մարզ – 11,68% (27775)
Կոտայքի մարզ – 9,76% (22699)
Շիրակի մարզ – 7,96% (18244)       
Սյունիքի մարզ – 15,13% (16613)
Վայոց ձորի մարզ – 9,68% (4573)
Տավուշի մարզ – 13 % (14385):
Հայաստանի երկրորդ քաղաքում` Գյումրիում քվեարկել է 7,18% (9016), իսկ Վանաձորում` 11,16%  (10 780):
ԿԸՀ-ն քվեարկության մասնակցության վերաբերյալ հաջորդ տեղեկությունը կհաղորդի ժամը 15:00-ին. դա կլինի ժամը 14:00-ի տվյալները:




Լրահոս