«Զվարթնոց» օդանավակայանում թղթապանակ են գողացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1973 թ. ծնված Գեղամ Հ.-ն ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում հաղորդում էր տվել, որ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով «Զվարթնոց» օդանավակայան ժամանելուց հետո, վճարովի ավտոկանգառում սայլակի վրա մոռացել էր թղթապանակը, որը նույն օրը ոստիկանների օգնությամբ հայտնաբերվել էր մի քաղաքացու մոտ և հանձնվել իրեն, սակայն 3 օր անց պարզել էր, որ թղթապանակից բացակայում է 340.000 դրամ ընդհանուր արժողության արևային ակնոցն ու բջջային հեռախոսը:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ թղթապանակից նշված իրերը գողացել է 1971 թ. ծնված Ճորճ Տ.-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հրավիրվել է ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայան գծային բաժին և տվել խոստովանական բացատրություն` ներկայացնելով արևային ակնոցը և բջջային հեռախոսը:
Գողոնն առգրավվել է:
Կատարվում է հետաքննություն:

 




Լրահոս