ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Շատ կներեք, իմ աշխատանքը չպլանավորված աշխատանք է: Ես հաշվապահ չեմ, որ առավոտյան 9:00-ից մինչեւ 18:00-ն այստեղ նստեմ: Ու պարտավոր էլ չեմ Րաֆֆի Հովհաննիսյանին ընդունել»:

Հայկազ Խաչիկյան news.am

Ազգանունն արդեն խոսուն է: Յուրացումների մեջ մեղադրվող նախկին պետական պաշտոնյա Վազգեն Խաչիկյանի եղբայրը կարծես թե չի հասկանում՝ ով է եւ ինչ գործունեություն է ծավալում: Նա հանուն եղբոր ազատության այն աստիճանի է զարկ տվել սապոնագիտությանը (ինչպես նշել էր երաժիշտ Եղիշե Պետրոսյանը), որ մոռացել է՝ իրեն ընտրել են Ախթալայի բնակիչները ու ընտրել են աշխատելու, ոչ թե հյուրերից փախչելու համար: Այնպես որ, ինչ էլ ասի Հայկազ Խաչիկյանը, չի արդարացվում: Միեւնույն է, նրան որեւէ մեկը չի կարող գովել, որ փախել է ՀՀ նախագահի թեկնածուից: Ի վերջո, անկախ կարգավիճակից, բոլորս հայ ենք:




Լրահոս