Արման Մելիքյանի նախընտրական շտաբի հայտարարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի նախագահի թեկնածու Արման Մելիքյանի նախընտրական շտաբը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշել է, որ ժամը 18.00 դրությամբ ընտրություններին արդեն իսկ իրենց մասնակցել է ՀՀ-ում ֆիզիկապես ներկա ընտրողների 100 տոկոսը:
Հայտարարությունում նշվում է.
“Քիչ առաջ ՀՀ ԿԸՀ պաշտոնական ներկայացուցիչը հրապարակեց ժամը 18.00 դրությամբ ընտրություններին քաղաքացիների մասնակցության վերաբերյալ հերթական միջանկյալ տվյալները, որոնց համաձայն ընտրություններին արդեն իսկ իրենց մասնակցությունն են բերել 1.259.374 ձայնի իրավունք ունեցող քաղաքացիներ, կամ ՀՀ-ում ֆիզիկապես ներկա ընտրողների 100%: Սա նշանակում է, որ կանխատեսման համաձայն ընտրությունների արդյունքներն արդեն իսկ կեղծված են եւ այս իրողության անտեսումը “ընտրությունների” արդյունքները ճանաչելու պատրաստակամ ՀՀ քաղաքացիներին, քաղաքական ուժերին, նախագահի թեկնածուներին մեղսակից կդարձնեն այս անօրինականությանը` քաղաքացիներից ազատ կամարտահայտման միջոցով իշխանություն ձեւավորելու իրավունքի հերթական բռնազավթմանը:
Անհրաժեշտ ենք համարում նաեւ հատուկ անդրադառնալ դիտորդական առաքելությունների կողմից այս նախագահական ընտրությունների արդյունքները ճանաչելու հեռանկարին: Այն, որ ՀՀ իշխանությունները ծանակում են սեփական քաղաքացիներին ,ընտրությունե կոչելով այս գործընթացը, թերեւս բնական է այս որակն ունեցող իշխանական համակարգի համար, սակայն եթե միջազգային դիտորդները եւս մասնակցեն այս անիրավ գործելակերպի օրինականացմանը, ապա դա կդիտարկվի որպես ՀՀ պետականության եւ մեր երկրում ժողովրդավարական արժեքներին դեմ կատարվող ոտնձգություն:
Յուրաքանչյուրն այսօր պետք է մտածի, թե ինչ պատասխան է տալու վաղը իր որդեգրած վարքագծի համար”:




Լրահոս