ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախագահի ընտրություններից հետո, երբ ապրիլին լրացած կլինի ՀՌԱՀ նախագահ  Գրիգոր Ամալյանի պաշտոնավարման ժամկետը, «Ա1+» հեռուստաընկերությունը լայն թափով եթեր կվերադառնա: «Ժողովուրդ»-ի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ նույնիսկ բանակցություններ են սկսվել այդ կապակցությամբ: Այնուամենայնիվ, փորձեցինք տեղեկությունը ճշտել «Ա1+»-ի տնօրեն Մելս Մովսիսյանից: «Ամալյանի գնալու հետ կապված մեզ եթեր տալը համարում եմ անհեթեթություն, քանի որ Գ. Ամալյանը երեւի շատ փոքր մարդ է: Նման հարցերը որոշում են շատ ավելի խոշոր մարդիկ»,-նշեց նա: Հարցին, թե բանակցություններ եղել են արդյոք այդ թեմայով, «Ա1+»-ի ղեկավարը պատասխանեց, որ ոչ մի բանակցություն չի եղել. «Դրանք նախագահական ընտրությունների շրջանում պտտվող խոսքեր են: Իսկ թվայնացումից հետո մրցույթներ երեւի էլ չլինեն, քանի որ դրա կարիքը չկա»: Նշենք, որ ՀՀ-ում հեռուստաընկերությունները 2015թ.-ից կանցնեն թվային հեռարձակման:




Լրահոս