Սերխիո Ագուերոն չի օգնի իր թիմին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արգենտինայի հավաքականի հարձակվող Սերխիո Ագուերոն չի օգնի անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ Թուրինի «Յուվենտուս»-ի դեմ խաղում:

Հաղորդվում է, որ ֆուտբոլիստը չի հասցնի ապաքինվել վնասվածքից։ Բրազիլացի կիսապաշտպան Ֆերնանդինյոյի և ֆրանսիացի Սամիր Նասրիի մասնակցությունը հարցականի տակ է։




Լրահոս