«Տաքսի» ֆիլմի աստղը ցանկանում է ռուսական քաղաքացիություն ստանալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Տաքսի» ֆիլմի գլխավոր հերոս ֆրանսիացի հայտնի դերասան Սամի Նասերին հայտարարել է ռուսական քաղաքացիություն ստանալու ցանկության մասին, գրում է mignews-ը:

54-ամյա դերասանն այժմ գնտվում է Սանկտ Պետերբուրգում, որտեղ նկարահանվում է «Ռոք և ճանապարհ» ֆիլմում (Rock & Road): Ռուսական լրատվամիջոցների հետ հարցազրույցում Նասերին հայտարարել է, որ ոչ մի վատ բան չի տեսնում նրանում, որ մի շարք հայտնի մարդիկ ցանկանում են ռուսական քաղաքացիություն ստանալ: Նրա կարծիքով՝ սա վկայում է այն մասին, որ նրանք ցանկանում են ավելի խորը հասկանալ Ռուսաստանը:

Ալժիրական ծագմամբ ֆրանսիացի դերասանը նկարահանվում է ֆիլմերում 80-ական թթ.-ից, սակայն առավել հայտնի է «Տաքսի» ֆիլմում իր դերակատարմամբ:

Նշենք, որ 2013թ.-ին ռուսական քաղաքացիություն ստացավ ևս մեկ հայտնի ֆրանսիացի դերասան՝ Ժերար Դեպարդյեն, ով չէր ցանկանում իր երկրում հարուստներին հարկեր վճարել:




Լրահոս