Բենզեման կրկնել է Իբրահիմովիչի ցուցանիշը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կարիմ Բենզեման բացել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի «Շախտյոր»-ի դեմ խաղի հաշիվը` աչքի ընկնելով 30-րդ րոպեին: Բենզեման կրկնեց ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի ցուցանիշը` առաջնության պատմության լավագույն հարձակվողների ցանկում:

Այս ֆուտբոլիստների ակտիվում 43 գոլ է առկա, և նրանք կիսում են աղյուսակի 9-րդ հորիզոնականը: Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն ռմբարկուները մնում են Լիոնել Մեսսին և Կրիշտիանու Ռոնալդուն. նրանցից յուրաքանչյուրը 77 գոլի հեղինակ է դարձել:




Լրահոս