Առերեսում կազմակերպվեց ևս մեկ բերման ենթարկվածի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Նորք Նորքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում, որտեղ գտնվում է ծեծի ենթարկված ազատաամարտիկ Սմբատ Հակոբյանը, առերեսում է կատարվել նրա և բերման ենթարկվածների միջև, որի ժամանակ ազատամարտիկի ինքնազգացողությունը վատացել էր:

Ինչպես հիվնադանոցից հայտնում է Armlur.am-ի թղթակիցը, ազատամարտիկին համապատասխան բուժօգնություն է ցուցաբերվել,  նրա վիճակը կայունացել է և առերեսումը շարունակվում է:

Մեր թղթակցի փոխանցմամբ` քիչ առաջ հետնամուտքով ևս մեկ բերման եթարկվածի են բերել առերեսման:

Նշենք, որ այստեղ գտնվող Սմբատ Հակոբյանի հարազատները Armlur.am-ին ասացին, որ առերեսման բերվածների մեջ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամ ոմն Տիգրանը չկա:

Հիշեցնենք, որ ծեծի հաջորդ օրը ազատամարտիկը լրագրողների հետ զրույցում հայտարել էր, որ ինքը ճանաչել է իրեն ծեծի ենթարկողներից մեկին և մատնաշել էր այդ Տիգրանին:

 




Լրահոս