Henaran.am-ը գրում է, որ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը շարունակում է հերքել ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի հայտարարությունները, թե իրեն ծեծողը Ռուբեն Հայրապետյանի մտերիմն է: Հայրապետյանը հարցին, արդյոք ճանաչում է Սմբատ Հակոբյանին, պատասխանել է.
«Մի թաղամասում ենք ապրում, հիսուն տարի է՝ ճանաչում եմ»: Իսկ ինչ հարաբերություններ ունի տուժողի հետ.
«Նորմալ հարաբերություններ ունեի հետը մինչեւ այն պահը, երբ իր հորեղբոր հարսին փորձել էր բռնաբարել: Դրանից հետո ոչ մի հարաբերության մեջ չեմ: Սա պարզապես քաղաքական պատվեր է»:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: