Բարեգործական ֆուտբոլային հանդիպում Յուրի Ջորկայեֆի մասնակցությամբ. հասույթը կուղղվի սահամանամերձ համայնքներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 2-ին, ժամը 17:30-ին ֆուտբոլի Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկայեֆի մասնակցությամբ «Փյունիկ» ակումբի մարզադաշտում տեղի կունենա Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի և Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականների բարեգործական հանդիպումը:

Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի հավաքականի կազմում հանդես կգա Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկայեֆը, իսկ Հայաստանի լրագողների հավաքականի կազմում՝ Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ, «Փյունիկ» ակումբի գործադիր տնօրեն Վարդան Մինասյանը:

unnamed (3)

Բարեգործական ֆուտբոլային հանդիպման ողջ հասույթը կուղղվի սահմանամերձ Խաչիկ գյուղի դպրոցի և Գավառ քաղաքի մանկատան սաների համար մարզական հանդերձանքի ձեռբերմանը:

Մուտքը ազատ է, սիրով սպասում ենք Ձեզ «Փյունիկ» ակումբի մարզադաշտում:Հանդիպման ավարտին ցանկացողները հնարավորություն կունենան ստանալու Յուրի Ջորկայեֆի ինքնագիրը:




Լրահոս