ՀԱՐՑ. Բարեկամուհիս տեւական ժամանակ բնակվում է Ռուսաստանի Դաշնությունում, սակայն վերջերս պատահաբար կորցրել է իր հայկական անձնագիրը: Ինչպե՞ս կարող է վերականգնել իր կորցրած կամ անվավեր ճանաչված անձնագիրը:
ՊԱՏԱՍԽԱՆ. Նշենք, որ այլ պետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացին անվավեր ճանաչված կամ կորցրած անձնագիրը վերականգնելու համար դիմում է տվյալ երկրում գտնվող ՀՀ դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություն:
Եթե տվյալ երկրում չկա Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություն, ապա նա կարող է դիմել հարեւան երկրում գտնվող ներկայացուցչությանը:
նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այսինքն՝ եթե հեռավոր Սիբիրում քաղաքացին կորցրել է անձնագիրը, ապա նա պետք է, հազարավոր կիլոմետրեր անցնելով, հասնի Մոսկվա, շաբաթներ շարունակ տառապի՝ հայկական դեսպանատան քմահաճ աշխատակիցների պահանջները կատարելով, ու նոր միայն կորուստը վերականգնելու հույսե՞ր կարթնանան: Ավելին, անձնագիր չունեցող ՀՀ քաղաքացին գնացքի կամ ինքնաթիռի տոմս անգամ չի կարող գնել, ուստիեւ նա ՌԴ մայրաքաղաք պետք է հասնի կա՛մ ոտքով, կա՛մ անցած դարերի այլ «տրանսպորտայինե միջոցով: Այս դեպքում էլ, ցավոք, երաշխավորված չէ, թե ինչ անակնկալ կմատուցի նրան ճակատագիրը, եթե Մոսկվա հասնելու ճանապարհին հանդիպի միգրացիոն ծառայության աշխատակիցների: