«Ոսկե գնդակ»-ի հավակնորդները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՖԻՖԱ-ն հրապարակել է «Ոսկե գնդակ»-ի հավակնորդների ցուցակը: Ըստ այդմ, 25 երկրների 59 ֆուտբոլիստներ են հավակնում տարվա լավագույնի կոչմանը: Ամենաշատ ներկայացուցիչ ունի Արգենտինան՝ Լիոնել Մեսսի, Սերխիո Ագուերո, Խավյեր Մասկերանո, Կարլոս Տեւես, Նիկոլաս Օտամենդի, Խավյեր Պաստորե:

ՖԻՖԱ-ն 59 հավակնորդներից կընտրի 23-ին, իսկ եզրափակիչ փուլում կմնա երեք հավակնորդ: Լավագույնին կընտրեն լրագրողներն ու ազգային հավաքականների մարզիչները, ավագները: Հաղթողը հայտնի կդառնա 2016թ. հունվարի 11-ին:




Լրահոս