Հրդեհ ավտոներկման կետի չորանոցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 3-ին, ժամը 10.37-ին ահազանգ է ստցավել, որ Երևանի նախկին «Երազ» գործարանի մոտակայքից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր են մեկնել հինգ մարտական հաշվարկ, մեկ ջրատար, ՃԿԱԿ օպերատիվ և ԱԻ արձագանքման խմբերը:

Պարզվել է, որ Ազատության պողոտայի թիվ 27/4 հասցեում` նախկին «ԵրԱԶ» գործարանի տարածքում, այրվում է «Միկշին» ՍՊԸ-ին (տնօրեն՝ Ս .Խ.) պատկանող չշահագործվող ավտոներկման կետի չորանոցը (մոտ 100 քմ) և տանիքի փայտյա կառուցատարերը (մոտ 500 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.48-ին, մարվել՝ 12.04-ին:




Լրահոս