Եվրամիությունը կարող է առանց վիզայի ռեժիմ սահմանել Թուրքիայի քաղաքացիների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրամիությունը կարող է առանց վիզայի ռեժիմ սահմանել Թուրքիայի քաղաքացիների համար, փոխանցում է РИА Новости-ն՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրին:

«ԵՄ-ն կարող է առանց վիզայի ռեժիմ սահմանել, սակայն փոխարենը պահանջում է հետևյալը. թուրքերը հույների հետ համատեղ պետք է պարեկություն անցկացնեն Էգեյան ծովի արևելյան մասում, ինչպես նաև Թուրքիայում փախստականների ընդունելության և գրանցման հարցով 6 կենտրոն բացեն»,-ասել է աղբյուրը:

Նշենք, որ ԵՄ-ին անդամակցելու հայտը Անկարան ներկայացրել է դեռևս 1987թ.-ին, իսկ բանակցությունները սկսվել են միայն 2005թ.-ին:




Լրահոս