«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2015 թվականի փետրվարի 16-ին իր առանձնատանը ինքնասպան եղած գործարար Աբրամ (Համլետ) Ամիրխանյանի առանձնատունը եւս անցավ հայաստանյան բանկերից մեկին: Նկատենք, որ տեղի ունեցած դեպքից անցել է 7 ամիս, սակայն մինչ օրս միջադեպից որեւէ նոր բան հայտնի չէ: Անգամ գործարարի հարազատները տեղյակ չեն, թե քննություն իրականացնող մարմինն այս ամիսների ընթացքում ինչ բացահայտեց տեղի ունեցած ողբերգությունից:
Ու մինչ ԱԱԾ-ից լռում է, «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան՝ Նոր Հաճնում գործարարը ուներ առանձնատուն: Ավելին՝ վերջինս ինքնասպան էր եղել հենց այդ առանձնատանը, եւ Հայաստանյան բանկերից մեկը նշված առանձնատունը եւս վերցրեց Ամիրխանյաններից: Հավելենք, որ օգոստոսի 5-ին Ամիրխանյանի որդին իր ընտանիքի հետ լքել է Արաբկիր վարչական շրջանի Բլուր կոչվող թաղամասում իր առանձնատունը, քանի որ հայաստանյան բանկերից մեկն այն աճուրդի է հանել»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: