ԱՄՆ-ում որոշել են 6 հազար մարդու ազատ արձակել բանտից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ արդարադատության նախարարությունը որոշում է կայացրել մոտ 6 հազար մարդու դաշնային բանտերից ազատ արձակելու մասին, գրում է The New York Times-ը:

Կայանալիք համաներումը կդառնա երկրի պատմության մեջ ամենախոշոր համաներումը:

Նշվում է, որ սա թույլ կտա լուծել բանտերի գերբնակեցման խնդիրը, ինչպես նաև երկարաժամկետ պատժից ազատել թմրանյութի թրաֆիքինգով զբաղվողներին, ովքեր մեղադրվել էին 1980-90-ական թթ.-ին: Ազատ կարձակվեն այն բանտարկյալները, ովքեր ներգրավված չեն եղել բռնի հանցագործություններում:

Պարբերականի տվյալների համաձայն՝ բանտարկյալների մոտ մեկ երրորդն անօրինական ներգաղթյալներ են, որոնց կարտաքսեն ազատ արձակումից հետո:




Լրահոս