ՆԳՆ աշխատակցի ինքնասպանությունից հետո ընկերը հեռանում է Հայաստանից. մանրամասներ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն հայտնել է, որ երեկ մայրաքաղաքում, ըստ նախնական տեղեկությունների, ինքնասպանության հերթական դեպքն է գրանցվել: Գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից մահացել է Երևանի 49-ամյա բնակիչ Սամվել Ազիզյանը, ով Ներքին գործերի նախկին աշխատակից է եղել և աշխատել է փորձաքրեագիտական վարչությունում:

Ավելի վաղ հայտնել էինք նաև, որ դեպքը տեղի է ունեցել Ս. Ազիզյանի ընկերոջ բնակարանին կից պատշգամբում: Հավաստի տեղեկությունների համաձայն՝ այդ քայլին ՆԳՆ նախկին աշխատակիցը դիմել է ֆինանսական խնդիրների պատճառով: Armlur.am-ին հայտնի է դարձել նաև, որ Ս. Ազիզյանը տևական ժամանակ թաքնված է եղել, հավանաբար, պարտատերերի հետ հնարավոր անցանկալի բախումներից խուսափելու նպատակով: Տեղեկացնենք, որ դիակի մոտ հայտնաբերվել է հրազեն, իսկ գրպանից` 9մմ տրամաչափի 15 փամփուշտ:

Դեպքի վայր ժամանած Armlur.am-ի թղթակցին շենքի բանկիչները հայտնեցին, որ Ազիզյանի ընկերը մոտ օրերս հեռանալու է Հայաստանից. «Նրան այստեղ այլևս չեք գտնի: Չարաբաստիկ դեպքից հետո տան դուռը փակել, գնացել է: Ու երևի, արդեն չի էլ բացի: Տոմսերը գնել է, գնում է Հայաստանից»,- շարունակեցին մեր զրուցակիցները: Կրակոցի ձայներ, ի դեպ, շենքում լսողներ, կարծես, չեն եղել:

12082760_1051625991544118_1202739701_o

Քննչական կոմիտեից Armlur.am-ը տեղեկանում է, որ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի (ինքնասպանության հասցնելը) և 235-րդ հոդվածի 1-ին մասերով (ապօրինի հրազեն պահելը):

Կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ պարզելու Ս.Ազիզյանի մահվան հանգամանքները:

12119213_1051625961544121_817967574_o

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքների պարզաբանման համար նշանակվել են փորձաքննություններ:




Լրահոս