Էսպես ասեմ` Էջմիածինը հայ ժողովրդի հոգևոր քաղաքն է. Գալուստ Սահակյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխանական ողջ վերնախավը այսօր Էջմիածնում է: Այստեղ նշվում է քաղաքի տոնը: Ներկա էր նաև ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Վերջինս Armlur.am-ի հետ զրույցում նշեց. «Էսպես ասեմ Էջմիածինը հայ ժողովրդի հոգևոր քաղաքն է, բավականին լուրջ խորհուրդ ունի մեր ազգի համար:Կարծում եմ նման արարողությունները հնարավորություն են տալիս սերունդներին ոչ միայն մասնակցել տոնակատարաությանը, այլ նաև իրենց մեջ կրել այս տոնի խորհուրդը: Այլ բան է, երբ դասագրքով են սովորում, այլ բան է, որ այդ միջավայում ես գտնվում»:

Գալուստ Սահակյանը ասաց, որ բնական է համարում նաև, որ սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանի բացման արարողությունը հենց քաղաքի օրը կատարվեց:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում

Սոնա Գրիգորյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս