Արգելավայրում որսագողության դեպքեր են հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Խոսրովի անտառ” պետական արգելոցի ղեկավարությունը վերջին մեկ ամսվա ընթացքում խստացված ռեժիմով ստուգումներ է իրականացրել արգելոցի “Խոր Վիրապ” արգելավայրում, որտեղ տարվա այս ժամանակահատվածում չթույլատրված որսի և ձկնորսության դեպքերը առավել շատանում են` կապված թռչունների չուի հետ: Միջոցառմանը մասնակցել են արգելավայրի և “Խոսրովի անտառ” արգելոցի “հատուկ ջոկատ”-ի տեսուչները:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ արգելավայրի 50 հա տարածքից առգրավվել է 5 ձկնորսական ցանց, 17 կարթ, 7 ձկնորսական էկրան, որոնց վերաբերյալ կազմվել է արձանագրություն: Առգրավված ձկնորսական միջոցները արձանագրությունների հետ ուղարկվել են ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության տարածքային բաժին:
Որսը արգելավայրում կանխելու նպատակով արգելավայրի տարածքում տեղադրված են մուտքը արգելող ցուցատախտակներ:




Լրահոս