Աֆղանստանում ուղղաթիռի կործանման հետևանքով ՆԱՏՕ-ի առաքելության 5 անդամ է զոհվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆԱՏՕ-ի առաքելության 5 անդամ է զոհվել, ևս 5-ը վնասվածքներ է ստացել Աֆղանստանում բրիտանական ուղղաթիռի կործանման հետևանքով, փոխանցում է Reuters գործակալությունը՝ հղում անելով BBC-ին:

Վթարը տեղի է ունեցել Քաբուլում ՆԱՏՕ-ի առաքելության շտաբ- բնակարանի մոտ վայրէջք կատարելու ժամանակ:

Նշվում է, որ զոհվածներից երկուսը Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմաօդային ուժերի անդամ էին: Մյուս տուժածների քաղաքացիությունը դեռևս հայտնի չէ:




Լրահոս