![](https://armlur.am/wp-content/uploads/2015/10/3117CCC9-74CE-4CD9-B8F2-274304230A54_cx10_cy0_cw77_mw1024_s_n_r1.jpg)
Այսօր Բաքվի վերքաննիչ դատարանում կայացել է ադրբեջանական Meydan TV-ի ձերբակալված լրագրող Շիրին Աբբասովի բողոքի լսումները: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Դատավարությունն անցել է Հասան Ահմեդովի նախագահությամբ: Ինչպես և ակնկալվում էր, դատարանը չի բավարարել Աբբասովի միջնորդությունն ու վճռվել է լրագրողին թողնել կալանքի տակ:
Հավելենք, որ սեպտեմբերի 17-ին լրագրող Շ. Աբբասովին ձերբակալել էին Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները: Իսկ երկու օր անց ոստիկանությանը` դիմադրություն ցույց տալու մեղադրանքով, նրան դատապարտել էին 30 օր ազատազրկման: Ուշագրավ է, որ Աբբասովը դատապարտվել էր ազատազրկման առանց դատարանի համապատասխան որոշման: