«Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող է հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանում հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 1966 թ. ծնված Տիգրան Ն.-ին, ով օգոստոսի 20-ից ՌԴ Մոսկվա քաղաքի ՆԳՎ կողմից հետախուզվում է ՌԴ քր. օր.-ի 159 հոդվածի 4-րդ մասի /Խարդախություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից կամ առանձնապես խոշոր չափերով/ մեղադրանքով:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:




Լրահոս