ԵՏՄ-ն պատրաստ չէ Սիրիայի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցության շրջանակներում բանակցություններ չի վարում Սիրիայի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու շուրջ, փոխանցում է РИА Новости-ն:

Այս մասին հայտարարել է ԵՏՀ առևտրի հարցերով նախարար Անդրեյ Սլեպնյովը:

Ընդ որում, նա նշել է, որ մոտ ժամանակները երկկողմ բանակցություններ կկայանան, որպեսզի քննարկվի առևտրային համագործակցության ընթացիկ կարգավիճակը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սիրիան մտադիր է ԵՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին համաձայնագիր կնքել:




Լրահոս