Պուտինը և Լուկաշենկոն կքննարկեն Բելառուսում ռուսական ավիաբազայի ստեղծման հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ: Կրեմլում նշել են, որ առաջնորդները կշարունակեն Բելառուսում ռուսական ավիաբազայի ստեղծման հարցով քննարկումը, գրում է Lenta.ru-ն՝ հղում անելով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հայտարարությանը:

Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ Պուտինն ու Լուկաշենկոն կհանդիպեն Ղազախստանում, որտեղ կկայանա ԱՊՀ գագաթաժողովը:

Հոկտեմբերի սկզբին Լուկաշենկոն հերքել էր երկրում ռուսական ավիաբազայի ստեղծման մասին լուրերը:

Ընդ որում, նշվում է, որ դեռևս սեպտեմբերին Վլադիմիր Պուտինը ԱԳՆ-ին և ՊՆ-ին հանձնարարել էր ավիաբազայի ստեղծման հարցով բանակցություններ սկսել բելառուսական կողմի հետ:




Լրահոս